Ուշադրություն. սպասվում է բարձր ջերմային ֆոն - RadioVan.fm

Онлайн

Ուշադրություն. սպասվում է բարձր ջերմային ֆոն

2017-08-01 18:15 , Общество, 1477

Ուշադրություն. սպասվում է բարձր ջերմային ֆոն

Օգոստոսի 2-ից 6-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38...40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով: Այդ մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Նշվում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը վաղը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Лента

Рекомендуем посмотреть