Վրաստանում եմ կոնկրետ հեռանկարներ բացելու համար. վարչապետ - RadioVan.fm

Онлайн

Վրաստանում եմ կոնկրետ հեռանկարներ բացելու համար. վարչապետ

2018-05-30 16:20 , Политика, 1365

Վրաստանում եմ կոնկրետ հեռանկարներ բացելու համար. վարչապետ

«Հայ-վրացական հարաբերություններում առկա պոզիտիվ մթնոլորտը կվերածենք շատ ավելի մեծ արդյունքների տնտեսական ոլորտում, քաղաքական հարաբերությունների և մյուս ոլորտներում»,-այդ մասին այսօր հայտարարել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ ասուլիսում:

Փաշինյանն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները շատ խորն են և դրանք ունեն քաղաքական, պատմական, մարդկային, մշակութային կոնտեքստ, և այս հարաբերությունները պետք է հետագայում ավելի զարգանան և ավելի խորանան: Վարչապետն ընդգծել է՝ Վրաստանում է կոնկրետ հեռանկարներ բացելու և կոնկրետ խնդիրներ լուծելու համար: Նա համոզմունք է հայտնել, որ կլինեն լրջագույն և նոր զարգացումներ և այդ նոր զարգացումները կբխեն Հայաստանի և Վրաստանի շահերից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշենք, Վրաստան է մեկնել այսօր՝ երկօրյա պաշտոնական այցով:

Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությանը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

Այնուհետ ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Վրաստանի կառավարություն, որտեղ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցն ու պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Այցի շրջանակներում վարչապետը կհանդիպի նաև Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և կայցելի Հովհաննես Թումանյանի տուն-գիտական, մշակութային կենտրոն: Նախատեսվում է նաև այց Ջավախք, Նինոցմինդա ու Ախալքալաք:

Лента

Рекомендуем посмотреть