Онлайн

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ը հետ է վերցվում «Տաշիր կապիտալ»-ից

2018-05-30 16:22 , Экономика, финансы, 881

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ը հետ է վերցվում «Տաշիր կապիտալ»-ից

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ը մնալու է որպես պետական հիմնարկություն. կառավարությունը դադարեցնում է «Տաշիր գրուպ»-ի հետ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին կնքած պայմանագիրը, ըստ որի «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետք է 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնվեր «Տաշիր գրուպի»-ն:

Պայմանագիրը պետք է ուժի մեջ մտներ այս տարի:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ նշել է, որ «պայմանագրում նշված կետեր կային, որոնք ուղղակի ձեռնտու չէին պետությանը» և տեղեկացրել, որ ԲԷՑ-ը մնալու է որպես պետական հիմնարկություն:

Նախարարը չի մանրամասնել, թե, մասնավորապես, ինչ կետերի մասին է խոսքը, փոխարենը նշել է, որ ուսումնասիրության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ ավելի արդյունավետ կլինի, եթե այդ կազմակերպությունը մնա որպես պետական:

Рекомендуем посмотреть