Հանրապետությունում այսօր առաջին սանիտարական անձնագրերն է տրամադրվել թռչնամիս ներմուծող և երկրի ողջ տարածքում այն իրացնող «Սարատովի թռչնաֆաբրիկա Կուրնիկով» ՍՊԸ-ի 5 փոխադրամիջոցի: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն դիմած ընկերության փոխադրամիջոցներն անցել են համապատասխան ստուգում, ունեն մասնագիտական եզրակացություն և բավարարում են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված բոլոր պահանջները:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, որ թեև այդ ոլորտում սանիտարական անձնագրի կարգը պետք է գործի 2020 թվականի հուլիսի 1-ից, այդուհանդերձ, թռչնամիս տեղափոխող այդ ընկերությունը ցանկություն է հայտնել փոխադրամիջոցների սանիտարական անձնագրերը ստանալ արդեն այսօր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից պետական գնումների շրջանակներում հաց և միս ձեռք բերող կազմակերպությունները, ինչպես նաև Երևանի հանրային սննդի կազմակերպման օբեկտները, իսկ նոյեմբերի 1-ից՝ նաև առևտրի իրականացման վայրերը, պարտավոր են սննդամթերքն ընդունել միայն սանիտարական անձնագիր ունեցող փոխադրամիջոցից: 2018 թվականի ապրիլի 1-ից իրավական այս նորմը պարտադիր կլինի հանրապետության բոլոր մարզերի համար: