Հայ ուսանողները Թբիլիսիի պետական համալսարանում հատուկ տեղեր կունենան - RadioVan.fm

Онлайн

Հայ ուսանողները Թբիլիսիի պետական համալսարանում հատուկ տեղեր կունենան

2018-05-31 17:21 , Образование, 2344

Հայ ուսանողները Թբիլիսիի պետական համալսարանում հատուկ տեղեր կունենան

Հայաստանի կառավարական պատվիրակության այցը Վրաստան արդեն արդյունքներ է արձանագրում, մասնավորապես, կրթական ոլորտում. հայ ուսանողների համար Թբիլիսիի պետական համալսարանում կսահմանվեն հատուկ տեղեր:

ՀՀ կրթական գերատեսչությունից հայտնում են, որ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Արևիկ Անափիոսյանը հանդիպել են Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Գեորգի Շարվաշիձեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության առկա վիճակի և հնարավորությունների վերաբերյալ հարցեր։

Քննարկվել են նաև միջազգային և փոխանակումների ոլորտում համագործակցության մի շարք հնարավորություններ, մասնավորապես, ռեկտորը նշել է, որ Թբիլիսիի պետական համալսարանը հնարավորություն ունի վերջերս միջազգային գործընկերների աջակցությամբ ներդրված ֆիզիկայի մագիստրատուրայի և մաթեմատիկայի PhD-ի շրջանակներում հայ ուսանողների համար հատուկ տեղեր սահմանել։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով Վրաստան է մեկնել մայիսի 30-ին:

Лента

Рекомендуем посмотреть