Կհարցաքննվի՞ ՊԵԿ նախկին ղեկավարը - RadioVan.fm

Онлайн

Կհարցաքննվի՞ ՊԵԿ նախկին ղեկավարը

2018-06-01 15:23 , Право, 1849

Կհարցաքննվի՞ ՊԵԿ նախկին ղեկավարը

Ինչպես հայտնի է ԱԱԾ-ն օրերս հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց և, որ ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչությունեն ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվել են՝ Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Վարդան Հարությունյանը կհարցաքննվի՞, ինչին ի պատասխան Վանեցյանը նշել է. «Քննության ընթացքը ցույց կտա»։

Նշենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված են քրեական գործեր՝ ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների անմիջական հովանավորչությամբ ձևավորված և գործունեության ծավալած հանցավոր սխեմաների բացահայտման հիմքով, ըստ որի ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունները չարամտորեն խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց:

Պատրաստեց` Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть