Գրանցված 135 ատրակցիոնից դրական եզրակացություն է ստացել 55-ը - RadioVan.fm

Онлайн

Գրանցված 135 ատրակցիոնից դրական եզրակացություն է ստացել 55-ը

2018-06-01 16:18 , Общество, 1479

Գրանցված 135 ատրակցիոնից դրական եզրակացություն է ստացել 55-ը

Հայաստանում գրանցված 135 ատրակցիոնից 55-ը 2018 թ. ենթարկվել է փորձաքննության, ստացել դրական եզրակացություն և պատրաստ է շահագործման: Դրանցից 47-ը գտնվում է Երևանում, 8-ը` Սյունիքի մարզում: Այդ մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Գերատեսչությունից նշում են, որ մնացած ատրակցիոնների փորձաքննություններն ընթացքի ﬔջ են, և արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն:

Միաժամանակ ասվում է, որ ատրակցիոնները հիմնականում սեզոնային են, և մեծ մասը ցուրտ եղանակին չի շահագործվում, սակայն որպես արտադրական վտանգավոր օբյեկտ՝ կարուսելները տարեկան առնվազն մեկ անգամ ենթարկվում են պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության:

Դրական եզրակացություն ստացածների թվում են երեխաների սիրելի ժամանցավայրերից մայրաքաղաքում գտնվող «Հաղթանակ» զբոսայգու և «Լունապարկ» այգու կարուսելները:

Ծանոթացեք նաև փորձաքննության ենթարկված մյուս ատրակցիոնների ցանկին:

Лента

Рекомендуем посмотреть