Այսօր ախտահանման աշխատանքներ են իրականացվել Երևանի ԳՈՒՄ-ի շուկային հարակից տարածքի՝ Խորենացի փողոցի, մսի տաղավարներին և խանութներին առընթեր մայթերում: Աշխատանքներն իրականացվել է գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից:
Ծառայությունից հայտնում են, որ ախտահանման աշխատանքները կրելու են պարբերական բնույթ՝ ընդգծելով, որ Խորենացի փողոցի մսի խանութների նկատմամբ հսկողությունն ու դրանց՝ իրավական ակտերի պահանջներին համապատասխանող պայմանների ապահովումը շարունակում է մնալ Ծառայության առաջնահերթություններից մեկը: