Այսօր՝ Երեխաների պաշտպանության օրը, փոքրիկներին յուրահատուկ անակնկալ է մատուցել ՀՀ ոստիկանությունը՝ «արտակարգ իրավիճակ» ստեղծելով Հյուսիսային պողոտայում:

Իրավապահները՝ ոստիկանության զորքերի նվագախմբի մասնակցությամբ տոնական տրամադրություն են պարգևել մանուկներին նաև Ազատության հրապարակում. նվերներ երեխաներին՝ ոստիկանության անչափահասների գործերով տեսուչների կողմից, ծառայողական մեքենաների ու մոտոցիկլետների ցուցադրություն, լուսանդրադարձիչ թևնոցներ:

Երեխաների համար անակնկալ կերպով գործարկվել է նաև ոստիկանության հատուկ տեխնիկան՝ ջրցան մեքենան:





Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը