Կեղծ ատեստատի տրամադրման գործով Կրթության պետական տեսչության բաժնի պետն ինքնակամ հանձնվել է իրավապահներին - RadioVan.fm

Онлайн

Կեղծ ատեստատի տրամադրման գործով Կրթության պետական տեսչության բաժնի պետն ինքնակամ հանձնվել է իրավապահներին

2017-08-01 19:36 , Право, 1721

Կեղծ ատեստատի տրամադրման գործով Կրթության պետական տեսչության բաժնի պետն ինքնակամ հանձնվել է իրավապահներին

Կեղծ ատեստատ տրամադրելու մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող ԿԳՆ կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանն ինքնակամ հանձնվել է իրավապահներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քաղաքացին ԱՄՆ ներգաղթային արտոնագիր ստանալու նպատակով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն ներկայացրած փաստաթղթերի հետ մեկտեղ 2017թ. ապրիլի 11-ին ներկայացրել է պաշտոնեական փաստաթուղթ՝ ատեստատ՝ միջնակարգ դպրոցն ավարտելու վերաբերյալ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչը որոշում էր կայացրել՝ Ս.Սահակյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Лента

Рекомендуем посмотреть