Онлайн

Մինչև 2050 թվականը օվկիանոսներում ավելի շատ պլաստմասսա կլինի, քան ձկներ

2018-06-05 12:57 , Мир, 369

Մինչև 2050 թվականը օվկիանոսներում ավելի շատ պլաստմասսա կլինի, քան ձկներ

Այսօր Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օրն է, որի կարգախոսն այս տարի այս է՝ «Հրաժարվե՛ք միանվագ օգտագործման պլաստմասսե առարկաներից:

Օրվա առիթով ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ բարգավաճ և խաղաղ ապագայի համար կարևորելով առողջ մոլորակի դերը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում նշված է.

«Մենք բոլորս դերակատարում ունենք մեր միակ տան պահպանության հարցում: Սակայն, դժվար է իմանալ, թե ինչ է անհրաժեշտ անել կամ որտեղից է պետք սկսել: Այդ պատճառով այս տարվա «Շրջակա միջավայրի համաշխարհային օր»-ը մեկ պահանջ ունի` վերջ տանք պլաստմասսե թափոններով աղտոտվածությանը:

Երկիր մոլորակը հեղեղված է վնասակար պլաստմասսե թափոններով: Յուրաքանչյուր տարի ավելի քան 8 միլիոն տոննա աղբ է լցվում օվկիանոսներ:

Ծովերում միկրոպլաստիկների թիվը գերազանցում է մեր գալակտիկայում աստղերի քանակը: Հեռավոր կղզիներից մինչև Արկտիկա անձեռնմխելի վայր չի մնացել: Եթե ներկայիս տեմպերով շարունակենք, մինչև 2050 թվականը օվկիանոսներում ավելի շատ պլաստմասսա կլինի, քան ձկներ:

Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կարգախոսն է` հրաժարվե՛ք միանվագ օգտագործման պլաստմասսե առարկաներից:

Մերժեք այն ամենը, ինչ չեք կարող վերամշակել ու կրկին օգտագործել:

Միասին մենք կարող ենք ճանապարհ հարթել դեպի ավելի մաքուր ու կանաչ աշխարհ»:

Лента

Рекомендуем посмотреть