Онлайн

«Աշակերտները». ամերիկյան ընկերությունը Հայաստանում սերիալ կնկարահանի

2018-06-05 15:23 , Культура, Шоу бизнес, 403

«Աշակերտները». ամերիկյան ընկերությունը Հայաստանում սերիալ կնկարահանի

Associated Television International ամերիկյան ընկերությունը խոշոր նախագիծ է սկսում Հայաստանում։ Ընկերության նոր՝ «Աշակերտները» մինիսերիալը ամբողջությամբ Հայաստանում կնկարահանվի։ Հուլիսին հայտնի կդառնան ֆիլմում նկարահանվող աստղերի անունները։ Մինիսերիալի արտադրության ընթացքում կներգրավվեն հայ դերասաններ և անհրաժեշտ այլ մասնագետներ: Նկարահանումները կմեկնարկեն այս տարվա սեպտեմբերին։

««Աշակերտները» ֆիլմը Հիսուսի տասներկու առաքյալների կյանքի ժամանակագրությունն է, որում ներառված են նաև մեծապես անհայտ դրվագներ։ Այն ներկայացնում է, թե ինչպես պատմության ամենակարևոր իրադարձությունը անվերադարձ փոխեց նրանց կյանքը»,-հայտնում է ընկերության հանրային կապերի հայաստանյան պատասխանատու Մարիա Հովսեփյանը:

«Մենք ուրախ ենք այս մասին հայտարարել, քանի որ «Աշակերտները» նախագիծը հարյուրավոր աշխատատեղեր կստեղծի հայաստանյան կինոոլորտի մասնագետների համար։ Սա Հայաստանում կինոյի և հեռուստաարտադրության խթանման մեր ծրագրի մի մասն է»,-ասել է Associated Television International ընեկրերության գործադիր պրոդյուսեր Դեյվիդ Մկքենզին:

Associated Television International-ը, որի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ժխտման ճարտարապետները» վավերագրականի պրեմիերան Հայաստանում կայացավ այս տարվա մարտի 5-ին, հայտարարել է, որ կնկարահանի նաև Հայաստանի թավշյա հեղափոխությանը նվիրված լիամետրաժ վավերագարական ֆիլմ, ինչպես և՝ Հայաստանին նվիրված մի քանի ճանապարհորդական հեռուստահաղորդում։

Associated Television International (ATI ) ընկերությունը «Էմմի» մրցանակակիր է, որը երեք տասնամյակների ընթացքում հեռուստատեսության և կինոյի որոլտներում աշխարհի ամենախոշոր արտադրողն է հանդիսանում։ ATI- ի հեռուստաշարքերը, վավերագրական և գեղարվեստական ֆիլմերը ցուցադրվել են ամերիկյան բոլոր հեռարձակման ցանցերում, խոշոր կաբելային հեռուստաալիքներով, իսկ գործընկերների շնորհիվ՝ նաև ամբողջ աշխարհում։ ATI- ի վավերագրականներն ու հեռուստանախագծերը բազմիցս առաջադրվել են «Էմմի» մրցանակաբաշխությանը:

Лента

Рекомендуем посмотреть