Շամիրամում սպանությունները կատարվել են անձնական հարաբերություններից դրդված. հարուցվել է քրգործ - RadioVan.fm

Онлайн

Շամիրամում սպանությունները կատարվել են անձնական հարաբերություններից դրդված. հարուցվել է քրգործ

2017-08-01 19:51 , Право, 1874

Շամիրամում սպանությունները կատարվել են անձնական հարաբերություններից դրդված. հարուցվել է քրգործ

Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատան տարածքում այսօր առավոտյան կրակոցներ արձակած անձը սպանությունները կատարել է անձնական հարաբերություններից դրդված: Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն՝ տեղեկացնելով, որ տեղի ունեցած շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության դեպքի առթիվ կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Նախնական տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ անձնական անբարյացակամ հարաբերություններից դրդված, մուտք է գործել շինություն, կրակոցներ արձակել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ և դիմել փախուստի: Կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից, նշենք, 3 անձ մահացել է տեղում, 1-ը` բժշկական կենտրոնում, 6 անձ՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական հաստատություններ:

Քննչական կոմիտեից նշում են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական համատեղ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Лента

Рекомендуем посмотреть