Պատրաստվում ենք ոչ թե թվեր դզել-փչել, այլ՝ լրջագույն փոփոխություններ անել․Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Պատրաստվում ենք ոչ թե թվեր դզել-փչել, այլ՝ լրջագույն փոփոխություններ անել․Փաշինյան

2018-06-07 16:08 , Политика, 1312

Պատրաստվում ենք ոչ թե թվեր դզել-փչել, այլ՝ լրջագույն փոփոխություններ անել․Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում անդրադարձել է հնչող քննադատություններին առ այն, որ կառավարության ծրագրում հստակություն չկա,նշված չէ, թե ինչ տնտեսական աճ է ակնկալվում և աղքատությունը որքանով է նվազելու։

«Նախկինում կառավարության ծրագրերի մեջ ֆիքսված թվերը, որպես կանոն, իրականություն չեն դարձել։ Մենք պատրաստվում ենք ոչ թե թվեր դզել-փչել, այլ պատրաստվում ենք երկրում լրջագույն փոփոխություններ անել։ Եվ այդ փոփոխություններն իրենք կբերեն արդյունքների, չեն կարող չբերել արդյունքների»,-լրագրողների հետ զրույցում նշել է Փաշինյանը, ում խոսքով՝ կառավարությունն այս պահին խնդիր ունի առաջին հերթին գնահատել երկրի տնտեսության ստվերայնության ծավալները։

«Դա շատ կարևոր հարց է։ Հիմա, օրինակ, ո՞վ կարող է ասել մեր տնտեսությունը քանի՞ տոկոս ստվեր ունի։ Կառավարությունը նախկինում գնահատել է 22 տոկոս, միջազգային կազմակերպությունները գնահատում են 46 տոկոս, և այդպես շարունակ»,-ընդգծել է վարչապետը։

Նշենք, որ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով կառավարության ծրագրի մասին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն ասել էր, որ նոր կառավարություն ծրագրում որոշակի թվեր ամեն դեպքում պիտի նշվեին, ինչը գոյություն չունի։ Մինչդեռ, պատգամավորի դիտարկմամբ, ցանկացած՝ անգամ Զիմբաբվեի կառավարության գործողությունների ծրագրում կան թվեր:

Հիշեցնենք՝ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում քննարկում է «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть