ՀՀԿ-ն թույլ տվեց ընտրվել, թույլ կտա նաև աշխատել․Հերմինե Նաղդալյանը՝ վարչապետին - RadioVan.fm

Онлайн

ՀՀԿ-ն թույլ տվեց ընտրվել, թույլ կտա նաև աշխատել․Հերմինե Նաղդալյանը՝ վարչապետին

2018-06-07 17:44 , Политика, 2917

ՀՀԿ-ն թույլ տվեց ընտրվել, թույլ կտա նաև աշխատել․Հերմինե Նաղդալյանը՝ վարչապետին

«Հանրապետական» խմբակցությունն իր քվեարկությամբ հնարավորություն տվեց Ձեզ ընտրվելու, կտա հնարավորություն նաև աշխատելու Ձեր ներկայացրած այս ծրագրով, որի հեղինակը Դուք եք»,-այդ մասին այսօր կառավարության ծրագրի քննարկմանն իր ելույթում նշեց հանրապետական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ ինքն անձամբ դեմ է քվերակելու, քանի որ քաղաքական դիրքորոշում ունի, որ ներկայացված ծրագիրը մակերեսային է։

«Կառավարության ծրագրում դուք կտեսնեք բազմաթիվ հակասություններ, ցավոք։ Որպես կուսակցական ունեմ քաղաքական դիրքորոշում և ստիպված եմ արձանագրել, որ մեզ ներկայացված է ծրագիր, որը փայլուն վկայությունն է գործող կառավարության մակերեսային վերաբերմունքի կառավարության գործունեության, ինչու ոչ՝ պետության նկատմամբ։ Որևէ ոլորտում չի զգացվում ոլորտի մասին պատկերացում ունեցող մարդու, մասնագետի ներկայություն։ Ցավոք, ամբողջ ծրագիրը երկակի տպավորություն է թողնում․ ինչ-որ հատվածներ մեջբերված են ինչ-որ տեղերից, ինչ-որ հատվածներ ստեղծվել են հեղափոխական պաթոսի վրա և արժանի են թերթի հոդվածի կամ՝ հանրահավաքի»,-դիմելով ներկաներին՝ ընդգծեց Հերմինե Նաղդալյանը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть