Онлайн

Ձեր ֆանատներին մի քիչ ասեք, որ մենք թշնամի չենք․ Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

2018-06-07 19:10 , Политика, 1474

Ձեր ֆանատներին մի քիչ ասեք, որ մենք թշնամի չենք․ Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Հանրապետական կուսակցությունը երկրիս միակ ընդդիմությունն է, գնահատեք այս քաղաքական ինստիտուտի գոյությունը։ Դուք երանի կտայիք, որ այսպիսի քաղաքական ընդդիմություն ունենայիք երբևէ՝ ինստիտուցիոնալ, գիտակ, մասամբ՝ մեղավոր խնդիրների մեջ։ Ձեր ուզածն ենք անում, մենք ինստիտուցիոնալ ընդդիմություն ենք, ձեր ֆանատներին, Ձեզ հարգողներին, Ձեզ սիրողներին, Ձեր հետևորդներին մի քիչ ասեք, որ մենք թշնամի չենք, հակառակորդ չենք, քաղաքական մրցակից ենք։ Հենվեք մեզ վրա»,-այդ մասին այսօր ԱԺ հատուկ նիստում կառավարության ծրագրի քննարկմանը հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Պատգամավորը դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշեց․ «Հիշեք խոսքս, այս զարգացումների ընթացքում մեր կարիքը շատ եք զգալու և հատվածական և ընդհանուր։

Ի դեպ, իր ելույթի ավարտին Արմեն Աշոտյանը վարչապետ Փաշինյանի այսօրվա կերպարում հակասություններ նկատեց․

«Վարչապետին ընդունված է դիտարկել որպես Մահաթմա Գանդի, բայց այսօր, պարոն վարչապետ, մի քիչ շեղվել էիք Ձեր կերպարից․ Գանդիի փաթեթավորումը կար, բայց Տրոցկու ելևէջներ էր ու Կաշպիրովսկու մոգականություն։ Փորձեք կողմնորոշվել իմիջային տեսակետից, որովհետև դրանք իրար հակասում են»,-ընդգծեց ընդդիմադիր գործիչը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть