Հայաստանի և Արցախի մասին ֆիլմ նկարահանած CNN-ի հաղորդավար Էնթոնի Բուրդենն ինքնասպան է եղել - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի և Արցախի մասին ֆիլմ նկարահանած CNN-ի հաղորդավար Էնթոնի Բուրդենն ինքնասպան է եղել

2018-06-08 17:58 , Культура, Шоу бизнес, 2732

Հայաստանի և Արցախի մասին ֆիլմ նկարահանած CNN-ի հաղորդավար Էնթոնի Բուրդենն ինքնասպան է եղել

CNN հեռուսատաընկերության հաղորդավար 61-ամյա Էնթոնի Բուրդենը, ով նախորդ տարի այցելել էր Հայաստան ու Արցախ և ֆիլմ նկարահանել, ինքնասպան է եղել:


Ինքնասպան եղած Բուրդենին, ով գտնվել է Ֆրանսիայում իր հեռուստածրագրի նոր էպիզոդների նկարահանման նպատակով, հայտնաբերել է ընկերը՝ հյուրանոցի համարում։

«Խորին վշտով հաստատում ենք մեր բարեկամ ու գործընկեր Էնթոնի Բուրդենի մահվան փաստը: Նրա տաղանդները երբեք չեն դադարեցրել մեզ զարմացնել, մենք շատ կկարոտենք նրան: Այս դժվարին պահին մեր աղոթքները նրա աղջկա ու ընտանիքի հետ են»,-ասվում է CNN հեռուստաընկերության հրապարակման մեջ:

Նշենք, որ Հայաստանի ու Արցախի մասին պատմող CNN-ի «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման էպիզոդը ցուցադրվել է այս տարվա մայիսի 20-ին:

Ֆիլմի նկարահանման ողջ ընթացքում Բուրդենին ուղեկցել է ամերիկահայ հայտնի երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ կիսվելով Հայաստանի, նրա պատմության ու խոհանոցի մասին իր գիտելիքներով: Ֆիմլում, որի ընթացքում հաղորդավարն այցելում է Հայաստանի ու Արցախի գեղատեսիլ վայրեր, համտեսում ավանդական կերակերտեսակներ, անդրադարձ է արվում նաև Հայոց ցեղասպանությանը, 1988 թվականի երկրաշարժին, արցախյան պատերազմին։

Արցախ այցելելու պատճառով Ադրբեջանի իշխանությունները նրան ներառել էին «սև ցուցակում»:

Հայտնի հաղորդավար Էնթոնի Բուրդեն հունիսի 25-ին կդառնար 62 տարեկան։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть