«Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարաններում մուտքի տոմսերի նոր սակագին է սահմանվել - RadioVan.fm

Онлайн

«Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարաններում մուտքի տոմսերի նոր սակագին է սահմանվել

2017-08-02 16:14 , Общество, 1507

«Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարաններում մուտքի տոմսերի նոր սակագին է սահմանվել

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մշտական այցելության ցուցադրության տոմսի արժեքը ՀՀ քաղաքացիների համար սահմանվել է 500 ՀՀ դրամ (խմբ.-մինչ այժմ 250 դրամ էր), օտարերկրացիների համար` 1500 ՀՀ դրամ՝ (խմբ.-մինչ այժմ 1200 դրամ էր): Անփոփոխ է մնացել մինչև 18 տարեկան երեխաների մուտքի տոմսի արժեքը`100 ՀՀ դրամ: Այլևս չի գործում գիշերային գեղարվեստական լուսավորությամբ Գառնին տեսնելու համար սահմանված 1500 դրամ սակագինը (տոմսի արժեքը` 500 ՀՀ դրամ է): Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից՝ նշելով, որ փոփոխությունները ուժի մեջ են մտել օգոստոսի 1-ից:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մշտական այցելության ցուցադրության տոմսի արժեքը ՀՀ քաղաքացիների համար սահմանվել է` 300, օտարերկրացիների համար` 1300, մինչև 18 տարեկան երեխաների համար` 100 ՀՀ դրամ:

«Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններում հայերեն բացատրության (էքսկուրսիայի) համար այցելուները կվճարեն` 2000, իսկ օտար լեզվով անցկացվող բացատրության համար` 4000 ՀՀ դրամ:

Օգոստոսի 1-ից վերագործարկվել է «Մեծամոր» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի տոմսային տնտեսությունը: Մշտական այցելության ցուցադրության տոմսի արժեքը ՀՀ քաղաքացիների համար սահմանվել է` 250, օտարեկրացիների համար` 1000, իսկ մինչև 18 տարեկան երեխաների համար` 100 ՀՀ դրամ: Հայերեն լեզվով էքսկուրսիայի տոմսի արժեքը`1500, օտար լեզվով էքսկուրսիայի տոմսի արժեքը` 2500 ՀՀ դրամ է:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տոմսային տնտեսություն ունեցող բոլոր արգելոց-թանգարաններում արտոնություններ է սահմանել մասնագիտական բուհերի ուսանողների, կենսաթոշակառուների, արցախյան ու ապրիլյան քառօրյա պատերազմների մասնակիցների համար:

Лента

Рекомендуем посмотреть