Онлайн

Միասնական քննությունները մեկնարկել են․ դիմորդների թիվը կտրուկ նվազել է

2018-06-08 19:33 , Образование, 1091

Միասնական քննությունները մեկնարկել են․ դիմորդների թիվը կտրուկ նվազել է

ՀՀ-ում այսօր մեկնարկել են միասնական քննությունները։

«Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն»․ 701 դիմորդներն այսօր առաջինն այդ առարկաներից են քննություն հանձնել՝ մարզերում և Երևանում տեղակայված 12 քննական կենտրոններում:

125 դիմորդ՝ «Աշխարհագրություն» առարկայից, 34-ը՝ «Ընդհանուր պատմություն», 542-ը՝ «Կենսաբանություն» առարկաներից:

Հունիսի 12-ին տեղի կունենա «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի քննությունը, հունիսի 15-ին՝ «Ֆիզիկա», հունիսի 19-ին՝ «Օտար լեզու», հունիսի 22-ին՝ «Մաթեմատիկա»` հունիսի 25-ին՝ «Հայոց պատմություն» և «Քիմիա», հունիսի 27-ին՝ «Ռուսաց լեզու» առարկաներից:

Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ՝ այս տարի ԲՈւՀ է դիմել ընդամենը 4626 շրջանավարտ՝ նախորդ տարվա 12 000-ի համեմատ: Դիմորդների թվաքանակի այսչափ նվազումը ոլորտի պատասխանատուները պայմանավորում են 12-ամյա կրթական համակարգով՝ վստահեցնելով, որ 2019-ին այն կկարգավորվի:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть