Ծեծկռտուք՝ հայ և ուզբեկ շինարարների միջև. տուժել է վեց մարդ - RadioVan.fm

Онлайн

Ծեծկռտուք՝ հայ և ուզբեկ շինարարների միջև. տուժել է վեց մարդ

2017-08-02 18:11 , Общество, 1911

Ծեծկռտուք՝ հայ և ուզբեկ շինարարների միջև. տուժել է վեց մարդ

Նոր Մոսկվայի Կոմունարկայում գտնվող շինհրապարակում հայ և ուզբեկ շինարարների միջև տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով վեց մարդ է վիրավորվել: Այդ մասին հայտնում են ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությունից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ ծեծկռտուքը տեղի է ունեցել մոտ 40 ուզբեկ և հայ ներգաղթյալ շինարարների միջև: Ծեծկռտուքի մասնակիցներն օգտագործել են մուրճեր, բահեր և շինարարական այլ գործիքներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ վեճը շինարարական օբյեկտի երկու խմբերի միջև ծագել է այն բանից հետո, երբ աշխատողներից մեկը տանիքից աղբ է թափել: Ծեծկռտուքի մասնակիցներն իրար մարմնական վնասվածքներ են հասցրել, ինչի հետևանքով 6 մարդ տուժել է: Նրանց հոսպիտալացրել են:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշով:


Лента

Рекомендуем посмотреть