«Անգամ շրջակա լեռները չեն երևա». Գագիկ Սուրենյանը՝ եղանակային կանխատեսումների մասին - RadioVan.fm

Онлайн

«Անգամ շրջակա լեռները չեն երևա». Գագիկ Սուրենյանը՝ եղանակային կանխատեսումների մասին

2017-08-02 18:14 , Общество, 2369

«Անգամ շրջակա լեռները չեն երևա». Գագիկ Սուրենյանը՝ եղանակային  կանխատեսումների մասին

Առաջիկա օրերին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է սաստիկ շոգ. Իրաքից դեպի հյուսիս է շարժվում ջերմային ցիկլոն: «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ՝ վաղվանից սկսած մինչև օգոստոսի 7-ը գտնվելու ենք այդ ջերմային ցիկլոնի ազդեցության գոտում: «Եթե Արարատյան դաշտում մինչ այս ջերմաստիճանը չիգերազանցել 38 աստիճանը, ապա վաղվանից օրը մեկ աստիճանով այն կբարձրանա՝ իր պիկին հասնելով օգոստոսի 6-ին և 7-ին»,-ասել է Սուրենյանը՝ նշելով, որ արաբական անապատներից եկող այդ ցիկլոնը մեկ առանձնահատկությունէ ունենալու՝ այնմեր երկիր է տեղափոխելուչոր անապատային օդ, ինչի հետևանքով օդի մեջ «կտրուկ ավելանալու է փոշու կոնցենտրացիան, հորիզոնական տեսանելիությունը կպակասի և մեր շրջակայքի լեռները պրակտիկորեն չեն երեւա, խիստ կնվազի օդի հարաբերական խոնավությունը»:

Գագիկ Սուրենյանը հորդորել է այդ օրերին առավորտյան ժամը 11:00-ից մինչև երեկոյան 5-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, մասնավորապես ուշադիր լինել այդ հարցում զանգվածային միջոցառումների ժամանակ, ինչպես նաև շատ հեղուկ օգտագործել:

Лента

Рекомендуем посмотреть