Կալանավորման պրակտիկայի բարեփոխման նպատակով կտրուկ միջոցներ կձեռնարկվեն - RadioVan.fm

Онлайн

Կալանավորման պրակտիկայի բարեփոխման նպատակով կտրուկ միջոցներ կձեռնարկվեն

2018-06-13 17:32 , Право, 1678

Կալանավորման պրակտիկայի բարեփոխման նպատակով կտրուկ միջոցներ կձեռնարկվեն

Նկատի ունենալով քրեական դատավարության նոր օրենքի ընդունման գործընթացի ձգձգումը, մյուս կողմից Հայաստանում պրոբացիոն ծառայության կայացումը՝ ՀՀ գլխավոր դատախազն այսօր կայացած կոլեգիայի նիստում հանձնարարել է ամենասեղմ ժամկետներում միջազգային փորձի ուսումնասիրության հենքի վրա մշակել կալանավորման՝ որպես խափանման միջոցի կիրառման իրավակարգավորումների՝ այդ թվում այլընտրանքային խափանման միջոցների ներդրմանն առնչվող օրենսդրական փոփոխությունների փաթեթ։

«Այս ամենը, իհարկե, չի նշանակում, թե մենք միաժամանակ պատասխանատու չենք մեղադրյալի հետագա վարքագծի ճիշտ գնահատման, անազատության մեջ գտնվող մեղադրյալի դրսևորած բացասական վարքագծի հետևանքների առումով: Անխոս, գերխնդիրը յուրաքանչյուր գործով պատշաճ վարույթի ընթացքն ու արդյունքներն ապահովելն է: Բայց միաժամանակ՝ որպեսզի դա չհանգեցնի մեղադրյալի ապագա վարքագծի գնահատման ընդարձակ հավանականությամբ վերջինիս իրավունքների չհիմնավորված սահմանափակման, յուրաքանչյուր դեպքում, երբ կընտրվի անազատության հետ չկապված խափանման միջոց, անհրաժեշտ է ապահովել, որ հետաքննության մարմիններն իրենց ողջ գործիքակազմի գործադրմամբ հետևեն, որպեսզի մեղադրյալի կողմից անազատության հետ չկապված խափանման միջոցի պայմանների խախտման յուրաքանչյուր դեպքում անմիջապես պատշաճ արձանագրվի այն, տրվի իրավաչափ արձագանք և վարույթ իրականացնող մարմնին անհապաղ տեղեկացնեն այդ մասին: Նույն նպատակով անհրաժեշտ է ցուցումներ տալ քննիչներին՝ քննչական գործողությունների միջոցով ստուգելու նույն պայմանների պատշաճ պահպանումը մեղադրյալների կողմից: Իսկ երբ օրենքով սահմանված կարգով կարձանագրվի այդ պայմանների խախտումը՝ դա իրավաչափ գնահատականների կարժանանա»,-ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ ընդգծել է Արթուր Դավթյանը։

Գլխավոր դատախազը միաժամանակ կարևորել է խափանման միջոցի կիրառման իրավակարգավորումների մշակվելիք նախագծի քննարկումը քննարկումը քաղհասարակության և մասնագիտական շրջանակների հետ։ Հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել այդ գործընթացին հանրային մասնակցայնության ապահովման ուղղությամբ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть