Մահացել է ավտովարորդների իրավունքների պաշտպան Էդուարդ Հովհաննիսյանը - RadioVan.fm

Онлайн

Մահացել է ավտովարորդների իրավունքների պաշտպան Էդուարդ Հովհաննիսյանը

2017-08-03 14:13 , Общество, 1368

Մահացել է ավտովարորդների իրավունքների պաշտպան Էդուարդ Հովհաննիսյանը

Նախօրեին 78 տարեկան հասակում ծանր հիվանդությունից մահացել է ավտովարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Էդուարդ Հովհաննիսյանը: Նա հանդիսանում էր «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահը: Էդուարդ Հովհաննիսյանի առողջական վիճակը վերջերս կտրուկ վատացել էր: Իրավաշտպանի բուժման համար նույնիսկ դրամահավաք էր կազմակերպվել:

«Անգնահատելի են Էդիկի ներդրումները Մարդու իրավուքների պաշտպանության ոլորտում: Սա շատ մեծ կորուստ էր մեր հանրության համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպան Սիլվա Ադամյանը:

Էդուրադ Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր երեկոյան, 18.00-ից, Երևան քաղաքի Ֆուչիկի 27/34 հասցեում գտնվող սգո սրահում (Մալայանի անվ. ակնաբուժական հիվանդանոցի դիմաց):

Лента

Рекомендуем посмотреть