Ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալված ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի կինը՝ գնդապետ Նազիկ Ամիրյանը, հերքում է տարածված այն տեղեկությունն, ըստ որի ինքը, իբր,ինքնասպանություն է գործել:
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նազիկ Ամիրյանը հայտարարեց, որ ինքը նման մտադրություն չունի:
«Ով էդպիսի ցանկություն ունի, երևի ինքն է ուզում առաջինն ինքնասպանություն գործել: Ես այդքան թուլամորթ մարդ չեմ, որ ինքնասպանություն գործեմ»,-ասաց նա: