Սիրիահայերին գործարար աջակցություն ցույց տալու նպատակով ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպությանը տարածքներ հատկացնելու մասին որոշում է կայացրել:
Հաստատված նախագծով Կոմիտասի 49/3 հասցեում գտնվող շենքի 2-րդ մասնաշենքի 860.5 քառ. մետր մակերեսով նկուղային տարածքը և 1-ին հարկի 649.2 քառ. մետր մակերեսով տարածքը 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման կտրամադրվեն «Սիրիահայերի միություն» ՀԿ-ին: Տարածքում կկազմակերպվեն փոքր արտադրություններ, որոնցում կներգրավվեն համապատասխան մասնագիտական կարողություններ ունեցող սիրիահայ ներգաղթյալները: