Անպատժելիությունն այլևս պատմություն է. ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը պատրաստ է անզիջում պայքարի - RadioVan.fm

Онлайн

Անպատժելիությունն այլևս պատմություն է. ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը պատրաստ է անզիջում պայքարի

2018-06-19 17:10 , Общество, 1317

Անպատժելիությունն այլևս պատմություն է. ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը պատրաստ է անզիջում պայքարի

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը հայտարարություն է տարածել, որով արձանագրում է, որ ՀՀ-ում «անպատժելիությունն այլևս պատմություն է»։

«Մեր երկրում ձևավորված նոր պատմական իրավիճակում ռազմաքաղաքական ղեկավարության արմատական դիրքորոշումն է արդարության և օրինականության գերակայության ապահովումը, կոռուպցիայի, ամենաթողության ու անպատժելիության դեմ անզիջում պայքարը:

Վերջին օրերի աղմկահարույց իրադարձություններն անմասն չթողեցին նաև զինված ուժերը: Նմանօրինակ բացահայտումները ոչ միայն հասարակության շրջանում վստահության բարձրացման նախադրյալ հանդիսացան, այլև ազդակ՝ դրանց բացառման նպատակով սկզբունքային և հետևողական աշխատանքներ տանելու համար:

Վստահեցնում եմ, որ զինված ուժերը՝ հավատարիմ մնալով իր առաքելությանը, հետայսու ևս անշեղորեն կիրականացնի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման սահմանադրական գործառույթը՝ օպերատիվ արձագանքելով ու անհաշտ պայքար մղելով անգամ աննշան թվացող իրավախախտումների դեմ, որում ակնկալում ենք նաև հասարակության գործուն աջակցությունը»,-նշված է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть