«Վեոլիա ջուր»-ը մտադիր է թանկացնել ջուրը - RadioVan.fm

Онлайн

«Վեոլիա ջուր»-ը մտադիր է թանկացնել ջուրը

2017-08-03 17:49 , Общество, 1422

«Վեոլիա ջուր»-ը մտադիր է թանկացնել ջուրը

«Վեոլիա ջուր» ընկերությունը մտադիր է առաջիկայում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ խմելու ջրի սակագինը բարձրացնելու նպատակով։ Թե ե՞րբ է ներկայացվելու սակագնի թանկացման հայտը և, թե բարձրացումը որքա՞ն է կազմելու՝ ընկերությունից դեռ չեն շտապում մանրամասնել: Ռադիովանի հետ զրույցում «Վեոլիա ջուր» ընկերության մամլո խոսնակ Մուրադ Սարգսյանը, հաստատելով խմելաջրիթանկացման ընկերության մտադրությունը, այդուհանդերձ, չպատասխանեց, հարցին, թե ինչով է պայմանավորված սակագնի վերանայման անհրաժեշտությունը: «Դեռ չենք ներկայացրել հայտը, մեկնաբանելու էլ ոչինչ չունենք: Խնդրում եմ, համբերությամբ լցվեք, եթե էդ բանը կատարվի՝ մենք բոլորիդ՝ ով ցանկանա, կներկայացնենք մեր հիմնավորումը: Դա կարգ է՝ ամեն տարի մենք պարտավոր ենք դիմել ՀԾԿՀ՝ սակագների ճշգրտման հայտով: Դա պարտավորություն է, որովհետև կարող է էնպես լինել, որ պետք է սակագները ոչ թե բարձրացնել, այլ՝ իջեցնել: Սա էլ է պատահում: Դրա համար պարտավոր ենք դիմել: Մենք կդիմենք, մենք ունենք մեր հաշվարկները: Իսկ թե ինչպիսին են հաշվարկները, որքանով են հիմնավորված՝ մենք մեր տեսակետը կներկայացնենք օրերս, հանրային հանձնաժողովն իր վճիռը կընդունի սահմանված կարգով և ժամկետներում: Այն կբարձրանա, թե՝ չէ, պարզ կլինի քննարկումներից հետո»,-ասաց ընկերության մամլո խոսնակը:

Հավելենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախորդ տարեվերջի որոշմամբ՝ ողջ հանրապետության ջրային համակարգի վարձակալության արտոնագիրը 15 տարով հանձնվեց «Վեոլիա ջուր» ընկերությանը, հաստատվեց ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման նոր միասնական սակագին։

Բնակիչ-բաժանորդների համար ներկայում ջրի սակագինը 1խմ-ի դիմաց կազմում է 180 դրամ:

Лента

Рекомендуем посмотреть