Մրցույթ՝ տարկետում ստանալու համար - RadioVan.fm

Онлайн

Մրցույթ՝ տարկետում ստանալու համար

2018-06-22 18:04 , Образование, 2568

Մրցույթ՝ տարկետում ստանալու համար

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումները և ձեռքբերումները գնահատելու համար այսօր մեկնարկել է դիմորդների մրցութային գործընթացը:

ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ որպես հարցազրույցի անցկացման հիմնական մարտավարություն որդեգրվել է անաչառության և սոցիալական արդարության պահպանման սկզբունքը:

«Որպես հանձնաժողովի անդամներ՝ ընտրվել են անբասիր կենսագրություն ունեցող մասնագետներ, հետևաբար վստահ ենք, որ մրցույթը սահուն է անցնելու: Ստուգվելու են ուսանողների մոտիվացիան կրթության շարունակականության և գիտության ասպարեզում, ինչպես նաև՝ գիտելիքները»,-ընդգծել է նախարարի տեղակալը:

Մրցույթի կազմակերպման նպատակով ՀՀ կրթության և գիտության և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև գիտության և կրթության բնագավառների հեղինակավոր մասնագետների մասնակցությամբ ձևավորվել է երկու հանձնաժողով՝ հումանիտար և բնագիտական ուղղություններով: Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսումնառության ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել շուրջ 220 դիմորդ:

Лента

Рекомендуем посмотреть