Մանվել Գրիգորյանի փաստաբանին սպանել սպառնացող քաղաքացին ներկայացել է ոստիկանություն - RadioVan.fm

Онлайн

Մանվել Գրիգորյանի փաստաբանին սպանել սպառնացող քաղաքացին ներկայացել է ոստիկանություն

2018-06-25 13:08 , Право, 2599

Մանվել Գրիգորյանի փաստաբանին սպանել սպառնացող քաղաքացին ներկայացել է ոստիկանություն

Կալանավորված հանրապետական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանին ֆեյսբուքով սպանության սպառնալիքներ ուղարկած քաղաքացին ներկայացել է ոստիկանություն:

Ոստիկանությունից մանրամասնում են, որ հունիսի 22-ին՝ 14:00-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի, ներկայացել՝ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյան և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12:55-ից 13։20-նն ընկած ժամանակահատվածում, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով Կարեն Սաթյան օգտատերն իր էջին ուղարկել է սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ։

Քաղաքացուց ընդունած հաղորդման հիման վրա ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նրան սպառնացող օգտատերը Երևանում ապրող 33-ամյա Կարեն Սաթյանն է, ով հունիսի 23-ին ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին ու բացատրություն տվել։

Կատարվում է քննություն։

Նշենք՝ օրեր առաջ փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտարարել էր, որ ֆեյսբուքյան մի քանի օգտատերերսպառնալիքներ են հնչեցնում, գրում են «տանդ հասցեն ասա, գանք քեզ մորթենք, հազար կտոր անենք ընտանիքիդ անդամների հետ»։ Ու այս ամենը այն պատճառով, որ ինքը պաշտպանում է Մանվել Գրիգորյանի շահերը։

Հիշեցնենք՝ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև խոշոր չափով գույք հափշտակելու մեջ։

Նա ձերբակալվել է հունիսի 16-ին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть