Քաղաքացիների մի խումբ վտանգավոր անհանդուրժողականություն է դրսևորում այլակարծությանը․ Փաստաբանների պալատի նախագահը մտահոգված է - RadioVan.fm

Онлайн

Քաղաքացիների մի խումբ վտանգավոր անհանդուրժողականություն է դրսևորում այլակարծությանը․ Փաստաբանների պալատի նախագահը մտահոգված է

2018-06-25 13:29 , Право, 1729

Քաղաքացիների մի խումբ վտանգավոր անհանդուրժողականություն է դրսևորում այլակարծությանը․ Փաստաբանների պալատի նախագահը մտահոգված է

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ողջունելով Նիկոլ Փաշինյանի՝ օրենքից վեր կանգնած մարդկանց օրենքի դաշտ բերելու և շարքային քաղաքացու դերն արժևորելու գործողությունները, ինչպես նաև գիտակցելով, թե որքան դժվարություններ կան արդեն իսկ ձևավորված կոռուպցիոն համակարգերը քանդելու, մարդկանց նախկին արատավոր սովորությունները վերացնելու գործու, այդուհանդերձ, մտահոգված է փաստաբանների ու լրագրողների նկատմամբ առկա վտանգավոր վերաբերմունքի առնչությամբ։

«Քաղաքացիների մի խումբ վտանգավոր անհանդուրժողականություն է դրսևորում այլակարծությանը։ Սիրո և համերաշխության լոզունգների ներքո իրականացված իշխանափոխությունը, չի կարող ատելության և հայհոյանքների համար պարարտ հող ստեղծել և սնել դրանք»,-ֆեսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահը ընդգծելով, որ վիրավորանքների և սպառնալիքների թիրախ դարձնելով մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց՝ լրագրողներին և փաստաբաններին։

«Նոր իշխանության ներկայացուցիչները պետք է հիշեն, որ փաստաբաններին ցանկանում էին թուլացնել նաև նախորդ իշխանությունները, բայց այսօր ամենաշատը նրանք փաստաբանի կարիք ունեն և ամեն ինչ կտային, որպեսզի փաստաբանությունը շատ հզոր լիներ մեր երկրում:

Նոր իշխանության ներկայացուցիչները պետք է գիտակցեն, որ վաղը իրենք էլ են փաստաբանների կարիք ունենալու (նախկինում հաստատ ունեցել են): Հետևաբար, պետք է ամեն ինչ անեն, որպեսզի փաստաբանությունը զարգանա և հզորանա:

Նույն կերպ, լրագրողներն էլ իրենց համարձակ կեցվածքով և սուր գրչով ընդդիմացել են նախկին իշխանություններին: Այսօր էլ, երբ երկրում չկա գործող իշխանություններին հակակշռող ընդդիմություն, թերությունների վերաբերյալ հիմնական աղբյուրը դարձել է լրագրողը»,-գրել է Արա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր լիազորությունների շրջանակում, կարող է մասնագիտական գործունեություն իրականացնող փաստաբանների և լրագրողների համար ազատ և անկաշկանդ գործելու պայմաններ ապահովել:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть