Գրիր հարց, ստացիր ամենաշատ «like»-ը, լսիր վարչապետի պատասխանը - RadioVan.fm

Онлайн

Գրիր հարց, ստացիր ամենաշատ «like»-ը, լսիր վարչապետի պատասխանը

2018-06-25 14:32 , Политика, 1681

Գրիր հարց, ստացիր ամենաշատ «like»-ը, լսիր վարչապետի պատասխանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ այսօր երեկոյան ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին։

«Սիրելի հայրենակիցներ. այսօր ժամը 23.00-ից իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին: Խնդրում եմ գրեք ձեր հարցերը այս գրառման տակ: Կաշխատենք հետեւյալ սկզբունքով. կպատասխանեմ ամենաշատ like հավաքած 10 հարցերին:

Եթերում կլինեմ 1 ժամ: Եթե 10 հարցերի պատասխանից հետո ժամանակ կմնա, կշարունակեմ պատասխանել ամենաշատ like հավաքած հարցերին, մինչեւ 1 ժամը լրանալը»,-մանրամասնել է ՀՀ վարչապետը։

Лента

Рекомендуем посмотреть