Քաղաքապետ Տարոն Մարգարյանի դղյակները - RadioVan.fm

Онлайн

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի դղյակները

2018-06-25 15:17 , Общество, 2923

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի դղյակները

«Ավելի լավ Երևան. Տարոն Մարգարյանը, շրջապատը, դղյակներն ու միլիոնները»․ այս վերնագրով FACT TV-ին՝վարչապետի ներկայիս օգնական Արեն Մկրտչյանի նախաձեռնությամբ, հրապարակել է հետաքննական տեսանյութ, որում ներկայացվում է ամբողջ կյանքի ընթացքում բացառապես պետական պաշտոնյա հանդիսացող քաղաքապետ Տարոն Մարգարյանի կուտակած բավականին մեծ ունեցվածքը։

Նշվում է, որ հետաքննությունը մեկնարկել է 2017թ․ նոյեմբերի 1-ին, ավարտվել 2018թ․ փետրվարի 21-ին։

Նշենք, որ տեսանյութը քաղաքացիների դժգոհության մի նոր ալիք է բարձրացրել․ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով այսօր առավոտից մի խումբ ցուցարարներ փակել են Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքը։

Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ «քաղաքապետարանն արդեն դեպքի վայր է, որտեղ գործ ունեն անելու միայն իրավապահները»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть