Փաշինյանն իմ երկրի վարչապետն է. Էդուարդ Շարմազանովը՝ միջազգային հարթակներում կուսակցական շահը ստորադասելու մասին - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանն իմ երկրի վարչապետն է. Էդուարդ Շարմազանովը՝ միջազգային հարթակներում կուսակցական շահը ստորադասելու մասին

2018-06-26 16:56 , Политика, 2266

Փաշինյանն իմ երկրի վարչապետն է. Էդուարդ Շարմազանովը՝ միջազգային հարթակներում կուսակցական շահը ստորադասելու մասին

«Չերչիլն ասում էր՝ ես անխնա քննադատում եմ իմ երկրի կառավարությանն իմ երկրի ներսում, սակայն ինձ երբեք շռայլություն թույլ չեմ տա, որպեսզի իմ երկրի կառավարությանը քննադատեմ իմ երկրի սահմաններից դուրս»,-այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ում խոսքով միջազգային հարթակներում բոլորը պետք է այդպես վարվեն՝ ստորադասեն քաղաքական, կուսակցական շահը:

Հունիսի 19-21-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցած ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը կարևորել է այն փաստը, որ անկախ ներքաղաքական տարաձայնություններից ու կուսակցական մոտեցումներից հայկական պատվիրակությունների անդամներն արտերկրում հանդես են գալիս պետականամետ ընդհանուր դիրքորոշմամբ:

«Կուսակցական պայքարի համար կան տեղեր, մեթոդներ, բայց ոչ երբեք միջազգային վեհաժողովներում»,-նկատել է հանրապետական պատգամավորը:

Պատասխանելով հարցին, թե ՍԾՏՀ-ում Հայաստանի ներքաղաքական իրավիճակին անդրադարձ եղե՞լէ՝ անկախ նրանից, որ կառույցը քաղաքական չէ՝ Էդուարդ Շարմազանով ասել է․ «Իմ երկրի կառավարությունն՝ իմ երկրի կառավարությունն է: Փաշինյանն իմ երկրի վարչապետն է, ես պետք է պաշտպանեմ թե Փաշինյանին, թե նրա կառավարությանը, թե ՀՀ շահերը»։

Лента

Рекомендуем посмотреть