Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում, ուր օգոստոսի 2-ի երեկոյան արկի պայթյունի հետևանքով 1 անձ զոհվեց, իսկ երկրոդը ծանր վիճակում գտնվում է բժշկական կենտրոնում՝ երեկ գիշեր հայտնաբերվել է ևս 4 արկ: Ահազանգի հիման վրա նշված հասցե մեկնած Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան խմբերը պարզվել են, որ հայտնաբերված ռազմամթերքը՝ 2 հատ հրետանային արկ 125 մմ, 1 հատ հակատանկային ականանետի արկ և 1 հատ հրթիռային արկ, բոլորը մարտական վիճակում են: Կեսգիշերին Պաշտպանության նախարարության ծառայողները զինամթերքը տեղափոխել են ականազերծման կենտրոն:
Հիշեցնենք օգոստոսի 2-ի երեկոյան Դավթաշեն 2-րդ փողոցի 56/2 տան բակում տեղի ունենցած պայթյունից հետո դեպքի վայրի զննությամբ հայնաբերվել էր հրետանային արկ՝ 620 մմ երկարությամբ 120 մմ տրամաչափի և ևս մեկ արկ՝ մասնատված երկու կտորի, էլեկտրական սարքի փաթույթ պղնձե գալարներով: Նախնական տեղեկություններով երիտասարդները փորձել են արկի գլխիկը սղոցել այսպես կոչված «բալգարկայի» միջոցով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է: