Պարոն Դեմոյանին լրջանալու և սթափվելու կոչ եմ անում․ ԿԳ նախարարն արձագանքում է Դեմոյանի գրառմանը - RadioVan.fm

Онлайн

Պարոն Դեմոյանին լրջանալու և սթափվելու կոչ եմ անում․ ԿԳ նախարարն արձագանքում է Դեմոյանի գրառմանը

2018-06-27 18:08 , Общество, 1824

Պարոն Դեմոյանին լրջանալու և սթափվելու կոչ եմ անում․ ԿԳ նախարարն արձագանքում է Դեմոյանի գրառմանը

«Պարոն Դեմոյանին լրջանալու և սթափվելու կոչ եմ անում, որովհետև այն, ինչ որ նա գրել է, չի համապատասխանում իրականությանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայկ Դեմոյանի գրառմանն ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ Հայկ Դեմոյանը տնօրեն չէ, որևէ պաշտոն չունի թանգարանում, և անցած տարի դեկտեմբերից նա երկրում չի եղել:

Հիշեցնենք՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե երեկ առավոտյան, ժամը 10:30-ի սահմաններում, օգտվելով Հայաստանից իր բացակայությունից, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և նրան ուղեկցող փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, մտնելով ՀՑԹԻ վարչական մաս, մուտք են գործել իր առանձնասենյակ, բացահայտ ու անթաքույց հովանավորչություն դրսևորելով, փորձել են անձնակազմի շրջանում ստահոդ լուրեր տարածել, թե իր մուտքը ՀՑԹԻ վարչական մաս այլևս արգելված է:

Նախարար Հարությունյանը, մինչդեռ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Դեմոյանն այս տարի հունիս ամսվա սկզբից վերադարձել և զավթել է տնօրենի սենյակը՝ օգտագործելով տնօրենի մեքենան։ Նախարարի խոսքով՝ իրենքզգուշացրել են Հայկ Դեմոյանին իր հակաօրինական պահվածքի մասին։

Ինչ վերաբերում է իր՝ թանգարան այցին՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է․ «Այդ սենյակում տեղի է ունեցել իմ հանդիպումը փոխտնօրենի հետ, պարոն Դեմյանը, ով, այս ստատուսներից երևում է, որ ուշադրության լուրջ կարիք ունի, գրել էր, որ ինչ-որ խնդիրներ կան ինստիտուտում։ Բայց փոխտնօրենների, անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ոչ մեկը չնշեց խնդիրների մասին»:

Արայիկ Հարությունյանը հավելել է, որ այս պահին Ցեղասպանության ինստիտուտը ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Գևորգ Վարդանյանը, իսկ հետագայում տեղի կունենա ինստիտուտի տնօրենի ընտրություն՝ համապատասխան կարգով:

Նախարարը Դեմոյանի ապօրինությունների փաստով դիմել է ոստիկանություն:

Лента

Рекомендуем посмотреть