Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են Նոր Մոսկվայում հայ և ուզբեկ շինարարների միջև օրեր առաջ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը.
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Մոսկվայի Կոմունարկա բնակավայրի շինհրապարակներից մեկում հայ և ուզբեկ շինանարների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Ծեծկռտուքին ներգրավված է եղել մոտ 40 անձ, որոնց մեծ մասը Ուզբեկստանի քաղաքացիներ են եղել: Նախնական տվյալով՝ վեճը ծագել է, երբ ուզբեկներից մեկը սկսել է աղբ նետել տանիքից: Ծեծկռտուքն ուղեկցվել է բահերի, մուրճերի և երկաթյա ձողերի հարվածներով: Միջադեպի հետեւանքով տուժել է ՀՀ 2 քաղաքացի: Վերջիններս ստացել են գլխուղեղի ցնցում և գլխի փափուկ հյուսվածքների վնասվածքներ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշով:
Միջադեպի այլ մանրամասները պարզելու նպատակով ընթանում է հետաքննություն: