Ուշադրություն. մեկ շաբաթից հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետներն այլևս չեն երկարաձգվի - RadioVan.fm

Онлайн

Ուշադրություն. մեկ շաբաթից հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետներն այլևս չեն երկարաձգվի

2017-08-04 18:56 , Общество, 1886

Ուշադրություն. մեկ շաբաթից հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետներն այլևս չեն երկարաձգվի

Շուտով հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետներն այլևս չեն երկարաձգվի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը՝ նշելով, որ եթե լրացել է անձնագրի ժամկետը, պետք է դիմել այն փոխանակելու համար:

ՀՀ կառավարության համապատասխան որոշումն արդեն հրապարակվել է և պաշտոնապես ուժի մեջ է մտնելու օգոստոսի 12-ից:

Անձնագրային և վիզաների վարչության պետն անհրաժեշտ է համարում նաև ի գիտություն հայտնել, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից անձնագրի ժամկետը չի երկարաձգվելու, իսկ մինչ այդ երկարաձգվածները պահպանելու են իրենց ուժը մինչև երկարաձգման կնիքում նշված ժամկետի ավարտը:

Лента

Рекомендуем посмотреть