Զինծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող ընտանիքի միակ արու զավակը կազատվի ծառայությունից - RadioVan.fm

Онлайн

Զինծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող ընտանիքի միակ արու զավակը կազատվի ծառայությունից

2018-07-04 15:46 , Общество, 1888

Զինծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող ընտանիքի միակ արու զավակը կազատվի ծառայությունից

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացումներ կատարելու մասին», ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության որոշման նախագծին։

Օրենքի նախագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք է ստանում զորակոչի ենթակա այն քաղաքացին, ով ընտանիքի միակ արու զավակն է և ունի Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր:

Հաջորդ՝ երկրորդ փոփոխությամբ, նախատեսվում է կառավարության որոշմամբ մեկ անգամ տարկետում ստանալու իրավունք վերապահել այն քաղաքացիներին, որոնք մինչև 19 տարեկանը լրանալը ստացել են օրենքով սահմանված տարկետում հանրակրթական կամ առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով սովորելու համար, սակայն նշված տարիքը լրանալու օրվա դրությամբ դեռ չեն ավարտել ուսումնառությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ներկայացմամբ՝ այս պահին խոսքը 19 տարեկանը լրացած ՀՀ 11 քաղաքացիների մասին է, որոնց ընտանիքներն այլ երկրներից են տեղափոխվել, իսկ տվյալ երկրի և Հայաստանի կրթական ծրագրերը տարբեր են։

Նշյալ փոփոխությունների նախագիծը ԱԺ-ի քննարկմանը կներկայացվի արտահերթ նիստում, որը գումարվելու է հուլիսի 11-ին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть