Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորիչ հատվածում երթևեկության կարգը ժամանակավորապես կփոխվի - RadioVan.fm

Онлайн

Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորիչ հատվածում երթևեկության կարգը ժամանակավորապես կփոխվի

2018-07-04 15:48 , Общество, 1788

Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորիչ հատվածում երթևեկության կարգը ժամանակավորապես կփոխվի

Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորիչ տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի բարեկարգման աշխատանքներն իրականացնելու նպատակով ս.թ. հուլիսի 4-ից ժամանակավորապես՝ մեկ ամսով կդադարեցվի երթևեկությունը Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա շարժման ուղղությամբ:

Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ տվյալ ժամանակահատվածում տրանսպորտային հանգույցի երթևեկության կազմակերպման սխեմայում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել։ Ըստ այդմ՝

-հանգույցի ստորգետնյա մասում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ կազմակերպվելու է երկկողմ երթևեկություն, իսկ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ բաժանարար գոտուց աջ ընկած հատվածի ստորգետնյա երթևեկությունը դադարեցվելու է,

-հանգույցի վերգետնյա հատվածում շարունակվելու է գործել երթևեկության կազմակերպման ներկայիս ժամանակավոր սխեման:

«Շինարարական աշխատանքների ընթացքում խցանումներից հնարավորինս խուսափելու համար, թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկում ենք երթևեկել Հաղթանակի կամուրջ-Արգիշտի-Իտալիայի-Մ.Խորենացու-Մաշտոցի պողոտա շրջանցիկ ճանապարհներով:

Նշված ճանապարհահատվածում շինարարությունը ավարտելու նպատակով աշխատանքներն իրականացվելու են երկհերթ»,-հաղորդում են քաղաքապետարանից՝ պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցելով քաղաքացիների ներողամտությունը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть