Մեղադրանք 8 անձի՝ զորամասի վառելիքը հափշտակելու համար - RadioVan.fm

Онлайн

Մեղադրանք 8 անձի՝ զորամասի վառելիքը հափշտակելու համար

2018-07-04 16:39 , Право, 1534

Մեղադրանք 8 անձի՝ զորամասի վառելիքը հափշտակելու համար

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Հայաստանի Զինված ուժերի առանձին ստորաբաժանումներում առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու, դրանց կատարմանն օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել 8 անձի, պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է յուրացումների կատարմանը մասնակցություն ունեցած անձանց շրջանակը, անհատականացվել՝ գործողությունները։

«Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ N զորամասի հրամանատարը, կոչումով՝ գնդապետ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նախնական համաձայնության գալով նույն զորամասի վառելիքաքսուքային ծառայության պետ, կոչումով մայորի հետ, 2018 թվականի փետրվարին հրահանգել է համապատասխան աշխատակիցներին՝ զորամասի զինտեխնիկաները շահագործել սահմանվածից քիչ, ինչի արդյունքում 2018 թվականի փետրվարից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում տնտեսված դիզելային վառելիքը վաճառել է, ինչի արդյունքում յուրացվել է իրենց վստահված ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող շուրջ 24 տոննա դիզելային վառելիքը՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով՝ 8.856.000 ՀՀ դրամի գույքային վնաս», - ասված է հաղորդագրությունում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ զորամասի հրամանատարին, ՎՔՆ ծառայության պետին, ՎՔՆ ծառայության պահեստապետին, զորամասի 1-ին, 2-րդ և 3-րդ դիվիզիոնների հրամանատարներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «առանձնապես խոշոր չափերով յուրացում», իսկ վարորդին և էլեկտրամեխանիկին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «հանցակցություն առանձնապես խոշոր չափերով յուրացմանը»,-նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում։

Քրեական գործով ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված 8 միլիոն 856 հազար դրամի գույքային վնասը:

Նախաքննությունը շարունակվում է:

Лента

Рекомендуем посмотреть