Տուգանքներից կազատվեք, բայց ինչպես և որտեղ ուզեք վարել ավտոմեքենան՝ չեք կարող․ Փաշինյանը՝ վարչական համաներման մասին - RadioVan.fm

Онлайн

Տուգանքներից կազատվեք, բայց ինչպես և որտեղ ուզեք վարել ավտոմեքենան՝ չեք կարող․ Փաշինյանը՝ վարչական համաներման մասին

2018-07-04 17:09 , Общество, 1961

Տուգանքներից կազատվեք, բայց ինչպես և որտեղ ուզեք վարել ավտոմեքենան՝ չեք կարող․ Փաշինյանը՝ վարչական համաներման մասին

ՀՀ կառավարությունն այսօր հաստատել և Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգ է ներառել «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, ըստ որի Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում առաջացած մի շարք վարչական իրավախախտումների տույժ ու տուգանքները, ԱԺ-ում հուլիսի 11-ին ընդունվելու դեպքում, կհամաներվեն։

Այդպիսով, վարորդները կազատվեն մինչև 2017թ-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ նշանակված վարչական մի շարք տուգանքների վճարման պարտավորությունից։ Խոսքը, սակայն, չի վերաբերում բոլոր իրավախախտումներին. կան բացառություններ։

Մանրամասները՝ Լիաննա Մարգարյանի ռեպորտաժում․

Лента

Рекомендуем посмотреть