Փաշինյանը բուքմեյքերական գրասենյակներին կոչ է անում չօգտագործել «Դուխով» լոգոն - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը բուքմեյքերական գրասենյակներին կոչ է անում չօգտագործել «Դուխով» լոգոն

2018-07-05 13:50 , Общество, 2680

Փաշինյանը բուքմեյքերական գրասենյակներին կոչ է անում չօգտագործել «Դուխով» լոգոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գորիսում քաղաքացիների հետ հանդիպմանն անդրադարձել է «Դուխով» գրառմամբ լոգոյի կոմերցիոն կիրառմանը՝ բուքմեյքերական գրասենյակներին կոչ անելով չօգտագործել այն։

Փաշինյանը, որը հանդիպմանը եղել է հենց այդ լոգոյով գլխարկով՝ նկատել է, որ վերջին շրջանում այդ լոգոն կոմերցիոն նպատակներով է օգտագործվում:

«Ես դրան սկզբունքորեն դեմ չեմ, բայց այն օգտագործվում է բուքմեյքերական գրասենյակների կողմից: Կոչ կանեի, որ այդ նպատակներով չօգտագործվի, առանց այդ էլ մարդիկ բուքմեյքերական գրասենյակների տարբեր խաղային ավտոմատների հետ կապված խնդիրներ ունեն: Եթե շարունակվի օգտագործվել, պետք է մտածենք, թե այս լոգոյի հետ ինչ անենք»,-ընդգծել է «Դուխով» կարգախոսի ներքո Հայաստանում այս տարվա ապրիլ-մայիսին թավշյա հեղափոխություն իրականացրած Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով գտնվելու է Սյունիքում։ Սա, նշենք, վարչապետի կարգավիճակում Փաշինյանի առաջին այցն է Սյունիքի մարզ:

Ինչպես հայտնել էր նա ֆեյսբուքյան իր էջում՝ քաղաքացիների հետ հանդիպումներ է ունենալու Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի կենտրոնական հրապարակներում, նաև դահլիճային հանդիպում՝ Քաջարանում։

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը կայցելի «Մեղրի» ազատ տնտեսական գոտի: Վաղը վարչապետ կուղևորվի Վայոց ձորի մարզ, կայցելի Ամուլսարի հանքավայր, որտեղ, նշենք, երկու շաբաթ է բողոքի ցույցեր են՝ ընդդեմ հանքի շահագործման:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть