Դարակազմիկ իրադարձությունը՝ ժողովրդական թավշյա հեղափոխությունը, տեղի է ունեցել խաղաղ և սահմանադրական ճանապարհով․ Փաշինյանը ուղերձ է հղել - RadioVan.fm

Онлайн

Դարակազմիկ իրադարձությունը՝ ժողովրդական թավշյա հեղափոխությունը, տեղի է ունեցել խաղաղ և սահմանադրական ճանապարհով․ Փաշինյանը ուղերձ է հղել

2018-07-05 16:57 , Общество, 1646

Դարակազմիկ իրադարձությունը՝ ժողովրդական թավշյա հեղափոխությունը, տեղի է ունեցել խաղաղ և սահմանադրական ճանապարհով․ Փաշինյանը ուղերձ է հղել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում, մասնավորապես ասված է․

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Մեր երկրում տեղի է ունեցել դարակազմիկ իրադարձություն՝ ժողովրդական թավշյա հեղափոխություն։ Այն տեղի է ունեցել խաղաղ և սահմանադրական ճանապարհով։ Մենք ձեզ հետ միասին Հայաստանում հաստատում ենք իրավունքի և օրենքի գերակայություն, որ մեր ողջ հասարակության և ժողովրդի կարևորագույն նպատակներից է։

Մեր երկրի հիմնական օրենքը, ինչպես գիտեք, ընդունումից հետո ենթարկվել է փոփոխությունների։ Դրանք ժամանակին ոմանց համար եղել են ընդունելի կամ ոչ։ Այսօր ունենք այն, ինչ ունենք, և Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է։

Մեր քայլերն այսուհետ ևս լինելու են բացառապես սահմանադրական դաշտում։ Ավելին՝ սահմանադրական կարգի դեմ նախկինում եղած հնարավոր ոտնձգությունները մանրամասնորեն և հրապարակայնորեն ուսումնասիրվելու են։

Մեր պայքարը և աշխատանքն ուղղված են նրան, որ Հայաստանի քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատությունները չմնան թղթի վրա և լիարժեքորեն կյանքի կոչվեն։

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Կրկին շնորհավորելով այս կարևոր տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիս խաղաղություն, երջանկություն և ամենայն բարիք։

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ այսօր շնոօրհավորական ուղերձներներ են հղել նաև երկրի նախագահը, ԱԺ նախագահը։

Лента

Рекомендуем посмотреть