2018թ. հուլիսից Արցախի հանրապետության զինված ուժերում գործածության մեջ է դրվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակելու նոր կարգ:
Ըստ այդմ՝ վերացվել էբնակության վայրից առնվազն 50 կմ հեռավորությամբ ծառայելու նախկինում սահմանված կարգը:
«Կատարված փոփոխությունից հետևում է, որ պարտադիր ժամկետային ծառայության զորակոչվածնորակոչիկին իրավունք է վերապահվում առանց որևէ խոչնդոտի ծառայել այն զորամասում, որտեղ նախորոշվել է վիճակահանության արդյունքում, անգամ, եթե տվյալ զորամասը գտնվում է նորակոչիկի ծննդավայրին մերձակա տարածքում»,-ընդգծում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից:
Միաժամանակ հաղորդվում է, որ նոր կարգը արդեն իսկ կիրառվում է հանրապետության զինված ուժերում մեկնարկած 2018թ. ամառային զորակոչի ընթացքում:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը