Երևանը նոր քաղաքապետ կունենա առաջիկա մեկ ամսում - RadioVan.fm

Онлайн

Երևանը նոր քաղաքապետ կունենա առաջիկա մեկ ամսում

2018-07-10 12:42 , Политика, 1585

Երևանը նոր քաղաքապետ կունենա առաջիկա մեկ ամսում

Երևանի նոր քաղաքապետը պետք է ընտրվի ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում․ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածն է սահմանում՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:

Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:

Նույն օրեինքի հոդված 47-ի համաձայն՝ քաղաքապետը լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում Երևանի բնակիչներին տրված երդմամբ:

Հիշեցնենք, 2011թ. նոյեմբերի 15-ից Երևանիքաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանը երեկ երեկոյան տարածած ուղերձով հայտնեց իր հրաժարականի մասին, ինչը բողոքի ակցիաների միջոցով տևական ժամանակ պահանջում էին քաղաքացիները։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть