Հայաստանի պատմության թանգարանում «թավշյա հեղափոխությանը» նվիրված ցուցասրահ կբացվի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ տեղեկացնելով, որ երկուշաբթի օրը աշխատանքային խումբը կապ կհաստատի թանգարանի տնօրեն պարոն Գրիգորյանի հետ և հնարավորինս սեղմ ժամկետներում կսկսի ցուցասրահը համապատասխան նմուշներով համալրելն ու կահավորելը:
Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ավելի վաղ հայտնել էր, որ իր ձեռնափայտը, որի օգնությամբ «Իմ քայլը» շարժաման օրերին նա անցել է Գյումրից Երևան ճանապարհը, շուտով կհայտնվի թանգարանում, որովհետև պատմության թանգարանից հեղափոխության ատրիբուտներն են խնդրել։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը