Онлайн

Ի՞նչ է արել Լիդիանը Ջերմուկում և Ջերմուկի համար․ Ամուլսարը շահագործող ընկերությունը հաշվետվություն է հրապարակել

2018-07-11 15:28 , Общество, 204

Ի՞նչ է արել Լիդիանը Ջերմուկում և Ջերմուկի համար․ Ամուլսարը շահագործող ընկերությունը հաշվետվություն է հրապարակել

«Լիդիան Արմենիա» ընկերությունը, որին 2014 թվականին ՀՀ կառավարության կողմից տրվել է Ամուլսարի ծրագրի ընդերքօգտագործման իրավունքը և ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլատվությունը, հաղորդագրություն է տարածել, որում նշում է.

«Անցյալ շաբաթ Ջերմուկում վարչապետի ներկայությամբ մի քանի ակտիվիստ պնդեցին, թե Լիդիանը երբեք Ջերմուկում հանրային քննարկում չի կազմակերպել, և Ջերմուկը ազդակիր համայնք չի ճանաչել: Նախ՝ ազդակիր համայնքների շրջանակը որոշվում է ըստ օրենքի՝ պայմանավորված ծրագրի զբաղեցրած տարածքով, և դա որոշում է ոչ թե ընկերությունը, այլ կառավարությունը: Ու, թեև օրենքը Լիդիանին որևէ կերպ չէր պարտավորեցնում Ջերմուկում լսումներ անել, ընկերությունը, հետևելով միջազգային չափանիշներին, Ջերմուկում անցկացրել է Բնապահպանական և սոցիալական ազդեցության վերաբերյալ երկու հանրային քննարկում՝ այդ մասին հայտարարելով ընկերության կայքում, մամուլում և առձեռն հրավեր հանձնելով մոտ 700 ջերմուկցիների: Բոլոր ցանկացողները հնարավորություն են ունեցել մասնակցելու: Ավելին՝ այն ջերմուկցի ակտիվիստերը, ովքեր չեն կարողացել մասնակցել Ջերմուկում քննարկումներին, հատուկ հրավիրվել են մասնակցելու Երևանյան քննարկմանը»:

Ընկերությունը նաև տեսանյութն է հրապարակել․

Այնուհետ Լիդիանը ներակայցրել է հաշվետովություն, թե ինչ աշխատանքներ է իրականացրել Ջերմուկ քաղաքում։ Այն ամբողջությամբ՝ ստորև․

Ոմանք պնդում են, թե Ջերմուկ քաղաքը Ամուլսարի ծրագրից որևէ օգուտ չի ստացել:

Լիդիանն ունի բազմաթիվ գիտական հետազոտությունների վրա հիմնված և միջազգային աուդիտներով հաստատված վստահություն, որ Ջերմուկի վրա Ամուլսարի ծրագրից որևէ բնապահպանական ազդեցություն չի լինի: Ինչ վերաբերում է տնտեսական օգուտներին, ներկայացնում ենք որոշ տվյալներ և դատողությունները թողնում ընթերցողին:

Ջերմուկ և Կեչուտ համայնքեր

Լիդիանի կողմից իրականացված Սոցիալական զարգացման ծրագրեր՝ մինչ օրս, մոտ՝ 376 մլն ՀՀ դրամ

Ենթակառույցներ - շինարարություն, վերանորոգում՝ 214 մլն ՀՀ դրամ

Մանկապարտեզների, դպրոցների հիմնանորոգում և բարեկարգում Ջերմուկում (2012-2015թթ.)

Երաժշտական և արվեստի դպրոցների տարածքների ասֆալտապատում, Ջերմուկ, Կեչուտ, (2013 և 2016թթ. )

Սպորտային և մանկական խաղահրապարակների կառուցում Ջերմուկում և Կեչուտում (2014թ.)

Ջերմուկի հրշեջ կայանի վերանորոգում, (2015թ.)

Ճանապարհային երթևեկության նշանների և լույսերի տեղադրում Ջերմուկում, (2017թ.)

Ձյան մաքրման երկու սարքավորման տրամադրում Ջերմուկի քաղաքապետարանին, (2014թ.)

Կեչուտի խմելու ջրի ցանցի վերանորոգում, (2016թ.)

Տուրիզմի աջակցության ծրագրեր՝ 62 մլն ՀՀ դրամ

Ջերմուկի շախմատային մրցաշարերի հովանավորություն (2011-2018 թթ.)

Ջերմուկի դահուկային ենթակառույցի և հետագա պոտենցիալի ուսումնասիրություն, (2013թ․)

Հյուրընկալության և տուրիզմին ուղղված դասընթացներ (2017-18թթ.)

Կրթական ծրագրեր՝29 մլն ՀՀ դրամ

Վիկի-մեդիա ամառային և Արմաթ ինժեներական լաբորատորիաներ ճամբարներ (2016- 2017թթ.)

Մանկական երգչախումբ (2014-2018թթ.)

Հմտությունների ուսուցման դասընթացներ, հետագա զարգացման և բիզնես մոդելի հիմնում, Ջերմուկ, Կեչուտ, (2015-2017 թթ.)

Աջակցություն Ջերմուկի սպորտ-դպրոցին, (2017թ.)

Այլ ծրագրեր

Շտապ օգնության մեքենա՝ Ջերմուկի հիվանդանոցին, բժիշկների վերապատրաստում, (2011, 2013թթ.)

Հանրային առողջության իրազեկում և կրթական ծրագրերի իրականացում, (2017թ.)

Ճանապարհային անվտանության իրազեկում և դպրոցական պարագաների տրամադրում, Ջերմուկ, Կեչուտ, (2016-17թթ.)

Աջակցություն փոքր բիզնեսի ծրագրերին

Ջերմուկի մի շարք բնակիչներին ֆինանսական աջակցության տրամադրում՝ բժշկական ծառայություններից օգտվելու համար, (2013-2018թթ.):

Այս ծրագրերն իրականացվեն են Ջերմուկ և Կեչուտ համայնքների բնակիչների՝համայնքապետարանների, հասարակական կազմակերպությունների, ուսումնական և բուժհաստատությունների, հյուրանոցների ու առողջարանների և անհատների հայտերի հիման վրա` նրանց հետ համատեղ քննարկումների, բազմաթիվ հանդիպումների արդյունքում: Ավելորդ է ասել, որ հնարավոր չէր տարիների ընթացքում իրականացնել նման լայնավածավալ աշխատանքներ՝ առանց համայնքի լայն ներգրավվածության:

Ի լրումն՝

2008-2017թթ. Ջերմուկ/Գնդեվազ համայնքներին հողի վարձակալության համար Լիդիանը փոխանել է $852,828 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից 319,000 ԱՄՆ դոլարը՝ միայն 2017թ. Ջերմուկին:

Աշխատատեղեր – ս.թ. հունվարից մինչև մայիս, մոտ 250 ջերմուկցի է աշխատել Ամուլսարի Ծրագրում` Լիդիանում և կապալառուների մոտ: 2016-2018թթ միայն աշխատավարձի տեսքով Լիդիանը Ջերմուկի բնակիչներին փոխանցել է 155 միլիոն դրամ: Սա չի ներառում կապալառու կազմակերպությունների կողմից վճարված աշխատավարձերի գումարը:

Գնումներ տեղից՝ Միայն Լիդիանի կապալառուների կողմից 2017թ. մարտ – մայիս ավելի քան 2.1 միլիոն դոլարին համարժեք գնում է կատարվել, մասնավորապես՝ վառելիք, սնունդ, կացարան/հյուրանոց, վարձով տներ, օֆիսներ, և տրանսպորտ:

Նշենք, որ գրեթե մեկ ամիս է Ամուլսարի շահագործման դեմ Ջերմուկում և հարակից համայնքներում բողոքի ցույցեր են։ Քաղաքացիները բարձրաձայնում են, որ հանքի շահագործումը լուրջ վնաս կհասցնի տարածաշրջանի բնապահպանությանը, այնտեղ բնակվող մարդկանց առողջությանը: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն, արդյունքում, ստուգումներ է սկսել, որոնց համար 10 օր է նախանշված։

Հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչը վարչապետի հետ օրեր առաջ Ջերմուկում տեղի ունեցած հանդիպմանն ընդգծել էր, որ բողոքի ցույցերի արդյունքում 14 մլն դոլար է կորցրել:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть