25 հազար մանրի փոխարեն 475 հազար դրամ վերցրած գնորդը ներկայացել է ոստիկանություն - RadioVan.fm

Онлайн

25 հազար մանրի փոխարեն 475 հազար դրամ վերցրած գնորդը ներկայացել է ոստիկանություն

2017-08-07 14:49 , Общество, 1639

25 հազար մանրի փոխարեն 475 հազար դրամ վերցրած գնորդը ներկայացել է ոստիկանություն

Մայրաքաղաքի խանութներից մեկում օգոստոսի 2-ին վաճառողի սխալի արդյունքում 25 հազար դրամի փոխարեն 475 հազար դրամ վերցրած գնորդը, ով փնտրվում էր իրավապահների կողմից, ներկայացել է ոստիկանություն:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կինը պատմել է, թե շփոթմունք է եղել եւ վերադարձրել է գումարը:

Ավելի վաղ, նշենք, ոստիկանությունը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես երեւանյան խանութներից մեկում գնորդը 25 հազար դրամ մանրի փոխարեն վերցնում է գանձապահի կողմիցիրեն տրված 475 հազար դրամը ու հեռանում: Դեպքի վերաբերյալ ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել խանութի աշխատակիցը, ով պատմել էր, թե գնորդն իրեն տվել է 50 հազար դրամ, սակայն ինքը, հոգնածության պատճառով, մուտքագրել է 500 հազար դրամ եւ գնորդին վերադարձրել 475 հազար դրամ:

Лента

Рекомендуем посмотреть