Մեկնարկել է Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթը - RadioVan.fm

Онлайн

Մեկնարկել է Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթը

2017-08-07 14:53 , Общество, 1284

Մեկնարկել է Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթը

Տավուշի մարզում այսօր մեկնարկել և մինչև օգոստոսի 13-ը կանցկացվի Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթ–փառատոնը:

Ինչպես տեղեկացնում են Տավուշի թեմի երիտասարդաց միությունից՝ միջոցառումը, որն արդեն կազմակերպվում է երկրորդ անգամ, նպատակ ունի ներկայացնել X-XII դարերին պատկանող Հաղարծնի վանքի հարուստ հոգևոր ժառանգությունն ու առանձնահատուկ դերը հայ մշակույթի զարգացման մեջ:

Փառատոնային շաբաթվա շրջանակում վանքի տարածքում կանցկացվեն ժողովրդական արվեստի տարբեր ճյուղերի բացօթյա դասեր, տարածաշրջանի խոհանոցին բնորոշ տեղական կաթնահունցի, քաղցրավենիքի, ապուրների պատրաստման ցուցադրություններ, ազգային պարերի ուսուցում և հոգևոր երաժշտության համերգներ:

Շաբաթը կուղեկցվի նաև եկեղեցական արարողություններով, Աստվածաշնչի սերտողությամբ, հոգևոր երգեցողությամբ ու աղոթքով:

Лента

Рекомендуем посмотреть