Սահմանամերձ համայնքների դպրոցականներին դասագրքերը կտրամադրվի անվճար - RadioVan.fm

Онлайн

Սահմանամերձ համայնքների դպրոցականներին դասագրքերը կտրամադրվի անվճար

2017-08-07 15:57 , Общество, 1165

Սահմանամերձ համայնքների դպրոցականներին դասագրքերը կտրամադրվի անվճար

Գալիք ուսումնական տարում ՀՀ սահմանամերձ համայնքների աշակերտները դպրոցական գրքերի դիմաց այլևս գումար չեն վճարի: ՀՀ կրթական գերատեսչությունից հայտնում են, որ 2017-18 թթ. ուստարվանից դասագրքերն անվճար տրամադրվելու են Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի մարզերի սահմանամերձ համայնքների 1-12-րդ դասարանների սովորողներին:

«Անվճար դասագրքեր կտրամադրվեն Արարատի մարզիԵրասխի,Պարույր Սևակի,Տիգրանաշենի միջնակարգ դպրոցներին, Գեղարքունիքի մարզիՃամբարակի և Վահանի միջնակարգ դպրոցներին, Վայոց Ձորիմարզի Խաչիկի, Խնձորուտի, Նոր Ազնաբերդի, Բարձրունիիմիջնակարգ ևՍերսի հիմնական դպրոցներին, Տավուշի մարզի Նոյեմբերյանի պետական քոլեջին, Նոյեմբերյանի ավագ դպրոցին, Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցին, Բաղանիսի, Բարեկամավանի, Բերդավանի, Դովեղի, Կոթիի, Ոսկեպարի, Ոսկեվանի, Այգեհովիտի, Կայանի, Այգեձորի, Այգեպարի միջնակարգ, Արծվաբերդիմիջնակարգ և հիմնական, Բերքաբերի Ներքին Ծաղկավանի, Կողբի թիվ 1 և 2, Մովսեսի, Ներքին Կարմիր աղբյուրի, Չինարիի, Չորաթանի, Պառավաքարի, Սարիգյուղի, Սևքարի, Վազաշենի, Վերին Կարմիր աղբյուրի, Ազատամուտի միջնակարգ, Կիրանցի հիմնական, Բերդի թիվ 1, 3 և 4 հիմնական ևավագ դպրոցներին, Բերդի վարժարանին, Բերդի պետական քոլեջին»,-մանրամասոնւմ են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից՝ հիշեցնելով, որ համապատասխան հանձնարարականը, տրվել է ՀՀ նախագահի կողմից:

Лента

Рекомендуем посмотреть